Անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» տնային «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել էր «Ֆուլհեմին» և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Հանդիպումից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է հետևյալը․
«Պարզ էր, որ «Ֆուլհեմը» մեզ համար խնդիրներ կստեղծի։ Բոլորս կարծում ենք, որ այդպիսի թիմը պետք է մնա ԱՊԼ-ում։
Ընդմիջումից առաջ բաց թողած գոլը մեզ համար լուրջ հարված էր։ Այս մրցաշրջանում մենք այդպես էլ չկարողացանք։ Տղաները դեռ ունեն անհրաժեշտ որակներ, բայց դեռ չեն կարողանում դրանք ցույց տալ։ Իմ տղաները նույնպես ուզում էին հաղթել։ Հեշտ է ասելը, թե հաղթողն ավելի էր ուզում հաղթել, քան պարտվողը։ Չեմ կարծում, թե խնդիրը դրանում է»,- մարզչի խոսքերն է փոխանցում BBC-n: