Բացի հաղթանակներից, տիտղոսներից և այլ հաջողություններից, մարզաշխարհի աղջիկները երկրպագուների սրտերը գրավում են նաև իրենց գեղեցկությամբ: Այսօրվա մեր հերոսները բավականին հետաքրքիր մարզաձի ներկայացուցիչներ են, և հավատացեք, գոլֆում նույնպես կան շատ գրավիչ աղջիկներ․․․
⛳ Փեյջ Սփիրանակ
Օրինակ՝ Փեյջ Սփիրանակը, համարվում է ոչ միայն իր մարզաձևի, այլ նաև ամբողջ մարզաշխարհի ամենագեղեցիկ մարզիկներից մեկը։ Մրցաշարերի ժամանակ նա բավականին համարձակ զգեստներ է կրում՝ կենտրոնացնելով բոլորի ուշադրությունն իր վրա։
Եվ դա նրա մոտ, հավատացեք, շատ լավ է ստացվում։ Բացի այդ նա շատ ակտիվ է սոցցանցերում, որտեղ նրա էջերին բաժանորդագրվել են միլիոնից ավել օգտատերեր։
⛳ Չայեննե Վուդս
Հավանաբար արդեն գուշակեցիք, ում բարեկամն է Չայեննեն․ այո-այո, հենց նրա՝ լեգենդար գոլֆիստ և աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկի՝ Թայգեր Վուդսի։
Նա արդեն իսկ ավելի քան 30 մրցաշարարերի հաղթող է, նրա կարիերան շարունակում է միմիայն վերելք ապրել, իսկ գեղեցիկ արտաքինի շնորհիվ, նա նաև հաջողակ մոդելային գործունեություն է ծավալում՝ նկարահանվելով տարբեր գովազդներում և շոուներում։
⛳ Վալերիա Օչոա
Լատինամերիկացի այս գեղեցկուհին գոլֆով սկսել է զբաղվել դեռ մանկուց։ Նա դարձել է Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն։
Եվ չնայած այն բանին, որ նա շատ ժամանակ է ծախսում իր երեք երեխաների դաստիարակության վրա, Օչոան շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ գոլֆիստուհիներից մեկը։ 2020թ նա դեռ համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում էր։
⛳ Լյուսի Ռոբսոն
Լյուսին աշխարհի ամենահարուստ գոլֆիստուհիներից մեկն է։ Երբ նա դեռ ուսանող էր, շատերը թերհավատորեն էին վերաբերվում նրա հաջողություններին սպորտում։ Բայց երբ նա 23 տարեկան էր, արդեն իսկ սեփական ուժերով կարողացավ շքեղ բնակարան ձեռք բերել Ֆլորիդայում։
Այժմ էլ նա շարունակում է հաջողությամբ հանդես գալ տարբեր մրցաշարերում, իսկ նրա շքեղ արտաքինը չի վրիպում բազմաթիվ բրենդների աչքերից։ Լյուսին համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Puma-ն և Cobra-ն։
⛳ Սոֆի Սթոուն
Այս մարզաձևում ամենահեռանկարային մարզիկներից մեկը Սոֆի Սթոունն է Օքսֆորդից։
2018-2019 մրցաշրջանը նրա երկրորդ պրոֆեսիոնալ մրցաշրջանն էր, բայց սխալ կլիներ նրան անվանել սկսնակ մարզուհի: Նա վաղուց է սկսել գոլֆ խաղալ, բայց համեմատաբար վերջերս է պրոֆեսիոնալ մակարդակի հասել: Փաստն այն է, որ աղջիկը դեռ շատ երիտասարդ է, նա համալսարանն ավարտել է միայն 2019 թվականին:
Սոֆի Սթոունը 2018-2019 թվականներին խաղացել է American Athletic Conference All-Academic թիմում:
⛳ Աննա Ռոուսոն
Երկար ժամանակ ավստրալուհի Ռոուսոնը կանանց գոլֆի խորհրդանիշներից մեկն էր: Կանաչ դաշտում ելույթներին զուգահեռ նա աշխատում է նաև որպես մոդել, և նրա դեմքը կարելի է տեսնել ոչ միայն սպորտային ամսագրերում: Նա նաև նկարահանվել է երկու սերիալներում, որտեղ խաղացել է ինքն իրեն:
⛳ Հաննա Բոուեն
Դառնալ պրոֆեսիոնալ գոլֆիստ` նշանակում է ձգտել փոփոխության: Դա հաստատում է Հաննան, ով վերջին մի քանի տարիների ընթացքում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ և մրցանակներ: Այնուամենայնիվ, նա հայտնի դարձավ սոցցանցերում ոչ այնքան սպորտում ունեցած նվաճումների, որքան հմայիչ արտաքինի համար: Հաննա Բոուենի թեժ լուսանկարները հաշված ժամերի ընթացքում Instagram-ում հարյուրավոր դիտումներ են հավաքում:
Գոլֆիստը վստահ է, որ ցանկացած նպատակ իրագործելի է: Նա երկարաժամկետ հավակնություններ ունի, շատ է մարզվում։ Նա կարծում է, որ յուրաքանյուրը պետք է իրատեսական նպատակներ դնի իր առջև, բայց չմոռանա նաև ամբիցիաների մասին:
⛳ Լիլի Մունի Հե
Չինացի գոլֆիստուհի Լիլի Մունի Հեն հայտնի է դարձել Instagram-ում ոչ միայն իր մարզական հաջողություններովմ այլև լողազգեստներով սադրիչ լուսանկարներով: Ոմանք հիանում են նրա գեղեցկությամբ, ոմանք էլ մեղադրում են, որ այս կերպ instagram մոդելը ուշադրությունը շեղում է սպորտին ավելի մեծ ուշադրություն դարձած մյուս մարզիկներից:
Հանրաճանաչությունն էլ ավելի մեծացավ այն բանից հետո, երբ հայտնվեց նրա՝ Red Bull մրցարշավի մասնակից Ալեքսանդր Ալբոնի հետ հարաբերությունների մասին տեղեկատվությունը:
Լիլին անտեսում է սոցիալական ցանցերում քննադատողներին: Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերում իր էջերը բացելուց առաջ գոլֆը իր առաջնային խնդիրն էր, և Instagram-ում և այլ սոցիալական ցանցերում հայտնվելը ոչինչ չի փոխում: 2019-ին հաջող ելույթները ցույց տվեցին նրա իրական վերաբերմունքը սպորտի, մարզական հմտությունների և փորձի նկատմամբ:
Նա ծնվել է 1999 թվականի հունիսի 17-ին Չինաստանում՝ Չենգդուում (Սիչուան): Հայրը ռեստորանատեր է և հյուրանոցի սեփականատեր: Նա գոլֆ է խաղում փոքր տարիքից, իսկ 5 տարեկանից մասնակցում է տարբեր մրցումների:
Նախ՝ Լիլին ծնողների հետ տեղափոխվեց Վանքուվեր, իսկ հետո՝ Սան Դիեգո, որտեղ սովորում էր Թորրի Փայնսի ավագ դպրոցում: ԱՄՆ-ում նա մասնակցել է Սան Դիեգոյի և Հարավային Կալիֆորնիայի պատանեկան մրցումներին, ԱՄՆ-ի երիտասարդական մրցաշարերին և Գոլֆի երիտասարդական ասոցիացիային: