Անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ ու 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հատկանշական է՝ խաղի հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացել են «Բրայթոնի» ֆուտբոլիստները. Ադամ Լալանան է գրավել «աղվեսների» դարպասն ու ի դեպ, 2019 թվականի հոկտեմբերից ի վեր խփել իր առաջին գնդակն ԱՊԼ-ում:
«Լեսթերի» կազմում հաշիվը նախ հավասարեցրել է Կելեչի Իխենաչոն՝ 62-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, ապա Դանիել Ամարտին հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հաղթանակի շնորհիվ «Լեսթերն» իր միավորների թիվը հասցրեց 53-ի ու բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Բրայթոնը» 26 միավորով 16-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 27 խաղից հետո վաստակած 65 միավորով: