«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է կարիերան մադրիդյան ակումբում ավարտելու ցանկության մասին:
«Փորձում եմ ամեն խաղում ներդնել ողջ ուժերս: Իմ ամեն փոխանցումը, որը չի հասնում թիմակցիս, ինձ զայրացնում է: Այս առումով ձգտում եմ կատարելության, չնայած՝ հասկանում եմ, որ իդեալն անհասանելի է: Ես երկար տարիներ եմ աշխատել այդ ուղղությամբ, և շարունակում եմ անել դա:
Ինչպես և միշտ ասել եմ՝ ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»: Ոչինչ չի փոխվել»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Բավարիայից»: Իսպանական Պրիմերայի 2020/21 մրցաշրջանում կիսապաշտպանը 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: ՉԼ-ում նա 7 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: