«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հաղորդում է Goal-ը:
Ըստ աղբյուրի ՝ «Յուվենտուսը» կարծում է, որ արգենտինացին կօգնի ուժեղացնել իրենց հարձակման գիծը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին:
2011-ի ամռանը Ագուերոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» ՝ Մադրիդի «Ատլետիկոյից»: Տրանսֆերի գումարը 40 միլիոն եվրո էր: Նրա պայմանագրի ժամկետը «քաղաքացիների» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին: