ՖԻՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի նախագահ Պիերլուիջի Կոլինան խոսել է VAR համակարգի մասին։ Իտալացի նախկին մրցավարը բացատրել է, թե ինչ է պետք անել, երբ խաղից դուրս վիճակի պատկերը համոզիչ չի լինում։
«Եթե պատկերը համոզիչ չէ, դաշտի որոշումը չի կարող չեղարկվել։ Այնպես որ, կարևոր է, որ այն պատկերը, որը ցուցադրվում է, լինի համոզիչ։ Կարծում եմ՝ կասկածի դեպքում պետք է հետևել դաշտի որոշմանը»,-Կոլինայի խոսքն է մեջբերում ESPN-ը։
VAR համակարգի մասին կարծիք էր հայտնել նաև FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն։