Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ «սերուցքայինների» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը: Հաղորդվում էր, որ Լուկասը ցանկանում է պայմանագիր կնքել չորս մրցաշրջանների համար`15 տոկոս աշխատավարձի բարձրացումով, մինչդեռ Արքայական ակումբը պատրաստ է առաջարկել երեք տարվա պայմանագիր` 10 տոկոս աշխատավարձի կրճատմամբ:
Ինչպես հայտնում է Milan News-ը, Միլանը հետաքրքրված է Վասկեսի ծառայություններով: Ակումբը երկար ժամանակ հետևում է իսպանացուն: Նշվում է, որ գործարքի վրա կարող են ազդել «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և «Ռեալի» ղեկավարության լավ հարաբերությունները:
2015 թվականից Վասկեսը խաղում է «Ռեալի» կազմում: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է իսպանական Լա լիգայի 19 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: