«Լիվերպուլի» ղեկավարությունը համակերպվել է կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հեռանալու հետ և արդեն գտել է նիդերլանդացի խաղացողի երեք հավականա փոխարինող:
Goal-ը հայտնում է, որ «կարմիրների» ղեկավարները որպես 30-ամյա կիսապաշտպանին փոխարինող դիտարկում են «Բորուսիա Մ» -ից Ֆլորիան Նեուհաուսին, «Լիոնից» Հուսեմ Աուարին և «Բրայթոնից» Իվ Բիսսումային(40 միլիոն ֆունտ):
Նշվում է, որ մերսիսայդցիները ստիպված կլինեն քրտնաջան աշխատել վերոհիշյալ խաղացողներից մեկի տեղափոխությունը կազմակերպելու համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրի համար հերթ են կանգնել ևս մի քանի գրանդ ակումբներ։
Նշենք, որ Վեյնալդումը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում․ մանրամասներն՝ այստեղ։