Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը, ով հայտարարել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլում ուժերը փորձելու մտադրության մասին, խոստովանել է, որ Ռուսաստանում կցանկանար խաղալ Մոսկվայի «Սպարտակում»:
«Սա ժողովրդական թիմ է: Եվ կարծում եմ, որ հայրս նույնպես կցանկանար, որ ես խաղայի «Սպարտակում»: Դրա համար ինձ առնվազն վեց ամիս ֆուտբոլային մարզում է պետք: Ես 6-7 կգով պետք է նիհարեմ։
Ես չգիտեմ, թե ինչպես կխաղայի: Ես ինձ սուպեր ֆուտբոլիստ չէի անվանի: Բայց ես կցանկանայի փորձել», — ասել է Խաբիբը YouTube-յան «КраСава» ալիքին տված հարցազրույցում: