«Խիմկին» պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Արշակ Կորյանի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
«Ես շատ ուրախ եմ «Խիմկիի» հետ նոր պայմանագիր ստորագրելու համար և ցանկանում եմ շարունակել օգուտ տալ ակումբին: Ինձ համար ամեն ինչ սկսվեց Վլադիվոստոկ երկար ճանապարհորդությունից, երբ ես թռա դեպի Ֆուտբոլի ազգային լիգայի մրցաշրջանի առաջին հանդիպմանը մասնակցելու՝ չիմանալով, թե արդյոք նրանք ժամանակ կունենան ինձ հայտավորել մինչ մեկնարկային սուլիչը:
Եվ հիմա ես «Խիմկիի» հետ խաղում եմ Պրեմիեր լիգայում:
Կարծում եմ, որ այն ժամանակ՝ 2018-ին ես ճիշտ ընտրություն կատարեցի: Ինձ այստեղ ամեն ինչ շատ է դուր գալիս, մենք ունենք լավ թիմ: Տղաներից շատերը ՖԱԼ-ի օրերից են: Ավելացվել են նաև նոր խաղացողներ, որոնք լավ են համագործակցում թիմի հետ: Մենք նման ենք մեկ մեծ ընտանիքի, և շատ առումներով դրա շնորհիվ հաջողվում է արդյունքի հասնել», — Կորյանին է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: