«Խիմկին» պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Արշակ Կորյանի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Նոր պայմանագրի ժամկետը չի բացահայտվել, սակայն նշվում է, որ պայմանագիրը երկարաժամկետ է: Ըստ Transfermarkt- ի, պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ:
Հայաստանի հավաքականի 25-ամյա խաղացողը «Խիմկիին» է միացել 2018-ի ամռանը և մինչ այժմ կարմիր-սեւերի կազմում անցկացրել է 79 հանդիպում: Արշակը թիմի հետ միասին հասել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, իսկ 2020 թվականին նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: