Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ:
Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը (54՛ 62՛):
Այս հաղթանակից հետո Կոնտեի թիմը միավորների քանակը հասցրեց 59-ի և արդեն 6 միավոր է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Միլանին»: