Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում։ 33-ամյա չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Այս մասին հայտնում է Le10Sport-ը։
Ֆրանսիական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ֆուտբոլիստին ծանոթ Չիլիի հավաքականում ելույթներով։ Արգենտինացի մասնագետն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով։ Վիդալը դրական է տրամադրված Ֆրանսիա տեղափոխությանը, քանի որ «Ինտերում» նրա ապագան հարցականի տակ է։
2020/21 մրցաշրջանում Վիդալը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt -ը չիլիացուն 8 մլն եվրո է գնահատում։