Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը մտել է վճռական փուլ: Եզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը: Բոլոր 4 քառորդներում ունենալով առավելություն «Վահագնի Սիթի»-ն հաղթանակի հասավ 106:93 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Ջորդան Վաթսոնն է, ով հավաքեց 37 միավոր և 4 անգամ դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հաղթող կճանաչվի այն ակումբը, որը մրցակցի նկատմամբ առաջինը կհասնի չորս հաղթանակի: Առայժմ նրանց միջև կայացել է երեք խաղ և առջևում է «Վահագնի Սիթին» ՝ 2 : 1:
Վաղը ՝ մարտի չորսին, ժամը 20:00- ին կմեկնարկի թիմերի հերթական ՝ չորրորդ խաղը: