Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է «Ինտերի» բաժնետոմսերի գնմամբ:
Աղբյուրի համաձայն, հիմնադրամը հետաքրքրություն է ցուցաբերել, մինչդեռ ամերիկյան Fortress Investment Group ներդրումային ընկերությունն արդեն նախնական առաջարկ է արել գնել ներկայիս սեփականատիրոջ չինական Suning ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը շահագրգռված է պետական ֆոնդի միջոցով միլանյան ակումբի հսկիչ բաժնեմասը գնելու մեջ:
2020-ի ամռանը թագաժառանգը բանակցություններ էր վարում «Նյուքասլի» սեփականատիրոջ հետ ակումբը ձեռք բերելու շուրջ, բայց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելափակեց գործարքը: