Այսօր ավարտվեց Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ փուլը։ Երկու խաղերում իրենց մասնակցությունն ունեցան Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ, ինչպես նաև Ղազախստանը ներկայացնող հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը։
Նախ «Աստանան» Ղազախստանի Սոպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում 2-0 հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին»` դուրս գալով եզրափակիչ։ Հանդիպմանը մասնակցեցին Հայասատանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը «Աստանայի» կազմում, Սոլոմոն Ուդոն՝ «Շախտյորի»։ Հանդիպման երկրորդ գնդակը հեղինակեց հենց Տիգրան Բարսեղյանը (տեսանյութը՝ այստեղ)։
Մարտի 6-ին «Տոբոլն» ու «Աստանան» կհանդիպեն եզրափակչում, իսկ «Կայրաթն» ու «Շախտյորը» կպայքարեն երրորդ տեղի համար: