«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին կիսել է իր կարծիքը ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինիմասին:
«Ալեքսանդրին ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Նա ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական որակները:
Պլատինիից պահանջվեց վեց ամիս, որպեսզի կարողանար խաղալ Ա Սերիայում», — Պրանդելիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա Կոկորինը «Ֆիորենտինա» է տեղափոխվել հունվարին` «Սպարտակից»` 4.5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում հարձակվողը երկու հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: