«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարող է աշխատանքի անցնել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, հայտնում է «У Кузьмича» տելեգրամյան ալիքը:
Ըստ աղբյուրի ՝ 52-ամյա մասնագետը բանակայինների գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է:
Կարպինը դեռ առաջարկ չի ստացել մայրաքաղաքային ակումբից, բայց նա գիտի հետաքրքրության մասին ու նորմալ է վերաբերվում նրան:
Մարզիչը աշխատում է «Ռոստովում» 2017-ի դեկտեմբերից: Նրա պայմանագիրը «դեղին-կապույտների» հետ գործում է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: