«Սևանը» պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է 5 նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին։
«Տրանսֆերային պատուհանը Հայաստանում փակվեց մարտի 1-ին։ «Սևան» ֆուտբոլաին ակումբը մինչ այդ հասցրեց պայմանագիր ստորագրել ևս հինգ ֆուտբոլիստների հետ։ Սակայն դրանով թիմի վերջնական կազմավորումը չավարտվեց։ «Սևանից» հեռացավ դարպասապահ Անուշավան Թարվերդյանը, որին ակումբը հետագա հաջողություններ է ցանկանում իր կարիերայում։
«Սևանի» կազմը համալրել են դարպասապահ Սուրեն Ալոյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Ֆրենսիս Ուշեննա Նվանկվոն և Օլաոլուվա Այանվալե Օջետեունդեն»,- ասված է հայտարարության մեջ։