«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է հասցնել վերականգնվել մինչև Ա Սերիայի «Լացիոյի» դեմ խաղը։ Այս մասին հաղորդում է Il Corriere dello Sport-ը։
Ֆուտբոլիստն արդեն այսօր կվերադառնա պահեստայինների նստարանին։ Երեկոյան թուրինցիները Ա Սերիայի 25-րդ տուրում խաղում են «Սպեցիայի» դեմ։ Սակայն, քիչ հավանական է, ոչ Մորատան դաշտ դուրս կգա․ մարզչական շտաբը չի ուզում ռիսկի ենթարկել հարձակվողի առողջությունը։