«Ռեալը» պատրաստ է թիմի պաշտպան Ռաֆայել Վարանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս մասին գրում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մադրիդյան ակումբում առաջարկների են սպասում ֆուտբոլիստի վերաբերյալ։ Վարանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ և մինչ այսօր ակումբի հետ այն երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չի սկսել։
Ընթացիկ մրցաշրջանում Վարանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 խաղի՝ խփելով 2 գոլ։