Mirror-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թիմում պահպանել կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը:
Կիսապաշտպանի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ: Նախկինում «Յուվենտուսը» ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում Պոգբայի նկատմամբ: