VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին» ու ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը: «Վանը» 79-րդ րոպեից խաղացել է 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է դարպասապահ Հենրի Ավագյանը։
«Արարատն» այսօր հրապարակել է դրվագի տեսանյութը՝ գրելով․
«Ինչպես ընկեր Լյովան ստիպեց մրցակցի դարպասապահին կարմիր քարտ ստանալ։
«Արարատի» մանկապատենական թիմերի մարզիչ Լևոն Ասլանյանը, ով «Վանի» դեմ խաղում համակարգում էր գնդակ մատակարարող երեխաներին, իսկական մաստեր կլաս ցույց տվեց, թե ինչպես կարելի օգնել թիմին:
Արագորեն գնդակը փոխանցելով «Արարատի» ֆուտբոլիստին, նա խաղից դուրս թողեց մրցակցի դարպասապահին և ստիպեց նրան հեռացվել դաշտից»։