ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ի զորու է դառնալ ֆուտբոլի վերջին 15 տարվա աստղերի՝ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը։
«Նա դրա համար պոտենցիալ ունի։ Միակ բանը, որ նրան չի հերիքում, ժամանակն է։ Մենք չենք կարող արագացնել գործընթացը։ Բայց, կարծում եմ, Կիլիանն արդեն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Նրանից ժամանակ կպահանջվի, որ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերի, որին նա արժանի է ու որը անպայման կստանա»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում AFP-ն։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։