«Ռեալում» հույս ունեն, որ հարձակվող Գարեթ Բեյլը կմնա «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ հղում անելով The Sun-ին։
Հիշեցնենք, որ հարձակվողը լոնդոնցիների կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։
Մադրիդյան ակումբն այլևս հույսեր չի կապում խաղացողի հետ, դրա համար էլ Ռեալում ուրախ կլինեն, եթե «Տոտենհեմը» որոշի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը։