«Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանի սկզբում կարող է մնալ առանց թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի, հաղորդում է Goal-ը։
Պատճառն այն է, որ Սալահը կարող է Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
«Սալահը ներկա պահին աշխարհի ամենակարևոր խաղացողներից մեկն է, ու նորմալ է, որ նա հրավիրվի հավաքական»,-ասել է Եգիպտոսի Մ-23 հավաքականի գլխավոր մարզիչ Շեքի Ղարիբը Ahram Online-ի հետ զրույցում։
Տեղեկացնենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցում են Մ-23 հավաքականները։ Հայտացուցակում կարող են ընդգրկվել նաև այլ տարիքի ևս երեք խաղացողներ։
Մասնակցության դեպքում Սալահը մրցաշրջանի մեկնարկը ստիպված կլինի բաց թողնել։