«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է ԱՊԼ 26-րդ տուրում «Չելսիի» դեմ խաղացած գոլազուրկ ոչ-ոքիի մասին։
««Չելսիի» հետ խաղի արդյունքն արդարացի է․ երկու թիմն էլ այդքան շատ պահեր չունեցավ։ Ե՛վ մենք, և՛ նրանք շատ լավ պաշտպանվում էինք, այնպես որ ոչ-ոքին արդարացի արդյունք է։ Բայց եթե մենք ուզում ենք տիտղոսներ նվաճել, պիտի հաղթենք այդպիսի թիմերին։
«Չելսիի» դեմ խաղում մեզ չհերիքեց վերջին փոխանցումը։ Մենք լավ հակագրոհներ ունեցանք, բայց ոչ մի կերպ չկարողացանք որակյալ գոլային փոխանցում անել։ Բայց, գոնե, մենք շատ լավ պաշտպանվում էինք․ մեր թիմը լավ խաղ ցույց տվեց, մենք ողջ ուժերը ներդրեցինք, բայց դա բավական չէր հաղթանակի համար»,- Դե Խեայի խոսքերն է փոխանցում Evening News-ը։