«Ռեալը» միացել է իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի համար պայքարին, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի «արքայական» ակումբից 23-ամյա խաղացողի համար արդեն առաջարկ է նախապատրաստել «Յուվենտուսը», նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
«Սասուոլոն» 40 միլիոն եվրո է ցանկանում ստանալ Լոկատելիի վաճառքից։