«Չելսին» ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ԱՊԼ-ի 26-րդ տուրում (0-0):
Թոմաս Տուխելի՝ «Չելսին» գլխավորելուց հետո «կապույտները» ոչ մի խաղում չեն պարտվել՝ բոլոր մրցաշարերում՝ տանելով 6 հաղթանակ և խաղալով 3 ոչ-ոքի:
Վերջին 5 խաղում «Չելսին» ընդամենը մեկ գոլ է բաց թողել՝ «Սաութհեմփթոնից» (1-1):