«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի և կիսապաշտպան Էդեն Ազարի առողջական վիճակի մասին։ Նրանք ապաքինվում են վնասվածքից։
«Բենզեման ու Ազարը ավելի լավ են իրենց զգում հիմա, սակայն նրանք պատրաստ չեն։ Ես չեմ կարող օր ասել։ Նրանք ավելի ուշ կապաքինվեն, քան այն խաղացողները, որոնք արդեն վերադարձել են։ Ես չեմ կարող հստակ օր ասել։
Ռամո՞սը։ Դուք ինձ միշտ հարցնում եք այդ մասին (այլ թիմի հետ պայմանագիր կնքելու/խմբ․)։ Նա տպավորիչ տղա է, ու ես նրան առողջ եմ ուզում տեսնել, դրանից զատ, էլ ոչինչ»,-Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը։