«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ԱՊԼ-ի 26-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում: 31-ամյա ուելսցին այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ, իսկ լոնդոնյան թիմը հաղթել է 4-0 հաշվով.
«Լավ խաղ էր մեր կատարմամբ: Ես աստիճանաբար մոտենում եմ իմ օպտիմալ մարզավիճակին: Այսօր ես ինձ լավ էի զգում դաշտում, իմ մարզավիճակը վերադառնում է, և հիանալի է օգնել թիմին կարևոր հաղթանակ տանել:
Պետք է շարունակեմ աշխատել: Ես հասկանում եմ, որ ինձ շատ են քննադատում, բայց ես բավականաչափ փորձառու եմ, որպեսզի կենտրոնանամ ֆուտբոլի վրա ու չասեմ ոչ մի հիմար բան:
Հարի Քեյնի և Սոն Հին Մինի հետ խաղն է պատճառը, որ ես տեղափոխվեցի «Տոտենհեմ»: Ես հենց դա էի ցանկանում: Հուսով եմ՝ մենք կկարողանանք վստահություն ձեռք բերել: Մենք գիտենք, որ ֆուտբոլը միշտ չէ, որ արդարացի է, որ միշտ կլինեն քննադատներ, բայց մենք պետք է առաջ շարժվենք, ինչպես՝ այսօր»,- Բեյլի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Հիշեցնենք՝ «Բարնլիի» հետ խաղում Բեյլին երկու գոլային փոխանցում է կատարել Սոն Հին Մինը, իսկ Բեյլի փոխանցումից հետո էլ գոլի հեղինակ է դարձել Հարի Քեյնը: