«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Լոռիի» դեմ խաղից հետո (2-1) կիսվել է տպավորություններով։
«Կարծում եմ՝ այսօր ոչ մի խաղ հեշտ չի տրվում։ Մի անգամ նշել եմ, որ բոլոր թիմերը գրեթե հավասարազոր են։ Եթե վերցնենք ամբողջ խաղը, կարծում եմ՝ տրամաբանական էր մեր հաղթանակը, քանի որ թե՛ խաղային առումով, թե՛ գոլային պահերով առավելություն կար։
Ֆիզիկապես լավ ենք պատրաստ։ Կարծում եմ (երկրորդ կեսում) նաև փոխարինումներն իրենց գործն արեցին։
Մեր նպատակը միշտ եղել է չեմպիոն դառնալը, կամ եթե չեմպիոն չդառնանք, լինել առաջատարների թվում ու եվրագավաթների ուղեգիր նվաճել։ Շատ խաղացողներ գնացել են, բայց շատ խաղացողներ էլ եկել են։ Մի քիչ բարդ է, երբ նոր խաղացողներ են գալիս, քանի որ կա թե՛ մտածողության, թե՛ ադապտացիայի, թե՛ խաղաոճի խնդիր»,-ասաց Խաշմանյանը։