«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա լիգայում «Սևիլյայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Փորձում էինք ճնշում գործադրել մրցակցի վրա, բայց 3 կենտրոնական պաշտպանով խաղը բարդացրեց «Սևիլյային» չեզոքացնելու մեր առաջադրանքը։ Սա առանցքային պահն էր։
Շատ հպարտ եմ թիմով, հատկապես ֆիզիկական տեսանկյունից։ Մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ ունի, իսկ մենք հավասարի պես խաղացինք առանց գնդակի, իսկ գնդակով շատ լավ ու հանգիստ էինք գործում։
«Բարսան» պիտի յուրաքանչյուր խաղ հաղթի։ Այսօրվա 3 միավորը շատ կարևոր էր, իսկ չորեքշաբթի կայանալիք խաղը ևս մեկ հնարավորություն է։ Պիտի ջանանք բոլոր մրցաշարերում շարունակել պայքարը»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։