Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Քյոլնին» ու ջախջախիչ պարտության մատնեց։ Խաղն ավարտվեց 5-1 հաշվով։
Մյունխենցիների կազմում հաշիվը բացեց Չուպո-Մոտինգը 18-րդ րոպեին, ապա դուբլեր ձևակերպեցին Ռոբերտ Լևանդովսկին (33′, 65′) ու Սերժ Գնաբրին (82′, 86′):
Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արմինիայի» դարպասը։ Աչքի ընկան Մահմուդ Դահուդը, Ջեյդոն Սանչոն ու Ռեյնիերը։