Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվելիս մրցել է «Զենիթի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
«Ռոստովի» կազմում երկու գոլ է հեղինակել Ալի Սոուն՝ վճռորոշ գոլը խփելով 89-րդ րոպեին՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասն ու հաշիվը դարձնելով 2-2։
Նշենք՝ 56-րդ րոպեին «Ռոստովի» պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն հեռացվել է դաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Գնդակներից մեկն էլ «Ռոստովի» դարպասում հայտնվել է ինքնագոլի արդյունքում։
«Զենիթը» 20 խաղից հետո 42 միավոր է վաստակել ու գլխավորում է ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Ռոստովը» 33 խաղից հետո 5-րդ տեղում է։