Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում ընդունել է «Վեսթ Հեմ Յունայթեդին» ու 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
ԱՊԼ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ տանտերերի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, որն այսօրվա խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել, անգլիական Պրմեմիեր-լիգայի պատմության մեջ դուրս է եկել 10-րդ հորիզոնականը՝ գոլային փոխանցումների քանակով։
Սա բելգիացու 77-րդ գոլային փոխանցումն էր ԱՊԼ-ում։Նա շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Թեդի Շերինգեմին (76)։
9-րդ տեղում ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն է՝ 80 գոլային փոխանցմամբ։ Առաջատարը Ռայան Գիգզն է («Մանչեսթեր Յունայթեդ», 162 գոլային փոխանցում)։