«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա «ներաձուրիների» շարքից։ Այս մասին ֆուտբոլիստն անձամբ ասել է Gazetta dello Sport-ի հետ զրույցում։
«Ես չեմ հեռանալու «Ինտերից» այս ամառ։ Ես պատրաստվում եմ երկարաձգել իմ պայմանագիրը շուտով, ու իմ պլանն է մնալ այստեղ երկար ժամանակ։
Այո՛, «Բարսելոնան» ուզում էր ինձ մեկ տարի առաջ, ու դա իմ ընտրությունն էր։ Բայց ես ասացի Անտոնիո Կոնտեին․ «Մի՛ անհանգստացե՛ք, ես պլանները կենտրոնացած են «Ինտերի» վրա»։ Ու հիմա ինձ համար «Բարսելոնան» ուղղակի անցյալ է։ Ես մնալու եմ «Ինտերում»»,-Լաուտարոյի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։