«Ռեալը» հույս է կապում կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ, որը վարձակալությամբ խաղում է «Արսենալում», հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում վստահում են նորվեգացուն և սպասում են առաջընթացի «Արսենալում»։ «Ռեալում» գտնում են, որ Էդեգորի՝ մադրիդյան թիմում անկայուն մրցելույթների պատճառներից մեկը ծնկի հետ խնդիրներն են եղել, որոնք նա ունեցել էր մինչև մրցաշրջանի մեկնարկը։
Հիմա այդ խնդիրներն անցյալում են, ու մադրիդյան թիմում կարծում են, որ Էդեգորը կկարողանա ցուցադրել իր խաղն ու մոտ ապագայում դառնալ «Ռեալի» համար մեծ կարևորության ֆուտբոլիստ։
22-ամյա Էդեգորը ԱՊԼ-ում «Արսենալի» կազմում 4 խաղի է մասնակցել ու ևս 2 անգամ դաշտ է դուրս եկել Եվրոպա լիգայում։