«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է ազատվել պաշտպան Ալեքս Տելլեսից, որը բոլորովին վերջերս է տեղափոխվել անգլիական թիմ «Պորտուից»։
Տելլեսը կարող է տեղափոխվել «Ինտեր» որոշակի գումարի դիմաց։ Inter Live-ի փոխանցմամբ՝ գործարքի մեջ կարող է ներառվել նաև միլանյան թիմի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» այս տարբերակն են ցանկանում կիրառել, քանի որ Տելլեսը չի կարողացել մեկնարկային կազմում տեղի համար պայքարել Լլյուկ Շոուի հետ։