Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն տուգանվել է կրոնական հայհոյանքներ տալու համար: Այս մասին տեղեկացնում է Showsport.me-ն:
Տուգանքի չափը կազմելու է 3 հազար եվրո: Նեապոլիտանական թիմի մարզիչը Ա Սերիայի 10-րդ տուրի՝ «Կրոտոնեի» դեմ խաղի ժամանակ անթույլատրելի մեկնաբանություն էր արել:
Ավելի վաղ նման արարքի համար տուգանվել էր «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: