Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հաղորդում է նաև El Espanol-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մադրիդցիները դրական են տրամադրված ու մոտակա շաբաթներին կհայտարարեն գործարքի մասին։ «Ռեալը» Ռամոսին ևս երկու մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է առաջարկում նույն՝ 12 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է սակայն, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով դրանից 10% կհանվի։ Ռամոսը նախ, մերժել էր այս պայմանները, բայց հիմա, դատելով ամեն ինչից, պատրաստ է ընդունել դրանք։
Ռամոսը Մադրիդում հանդես է գալիս 2005 թվականից։