Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Այս մասին տեղեկացնում է իսպանական հեղինակավոր պարբերական Marca-ն։
Աղբյուրը նշում է, որ Պերեսի հետ զրույցից հետո, ամենայն հավանականությամբ, Ռամոսը կերկարաձգի մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը։
Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էին տարածվում, որ իսպանացին պատրաստվում է հեռանալ ակումբից։