«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող:
Լեհ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Լացիոյի» դեմ խաղում (4-1)։ Լավագույն խաղացողի կոչման համար պայքարում էին նաեւ Օլիվիե Ժիրուն («Չելսի»), Ֆերլան Մենդին («Ռեալ») և Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»):
Այս մրցաշրջանում Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: