«Կրասնոդարը» միակ ռուսական ակումբն էր, որը մասնակցեց եվրագավաթային գարնանային հատվածին, որտեղ երկու անգամ զիջեց խորվաթական «Դինամոյին» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի խաղերում: Միևնույն ժամանակ, կրասնոդարյան ակումբը Ռուսաստանի վեց ներկայացուցիչներից միակն էր, ով հաղթանակի հասավ 2020/2021 եվրագավաթային մրցաշրջանում:
Եվրագավթները Ռուսաստանի համար սկսվեց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Մոսկվայի «Դինամոյի» ՝ Թբիլիսիի «Լոկոմոտիվից» (1: 2) անսպասելի պարտությամբ: Դուրս մնաց նաև «Ռոստովը», որը տանը 1: 2 հաշվով զիջեց իսրայելական Հայֆայի «Մաքքաբիին»: Պարտությունների շարքը ընդհատեց «Կրասնոդարը», որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում երկու անգամ հաղթեց հունական ՊԱՕԿ-ին նույն հաշվով 2: 1 հաշվով): Դա Կրասնոդարի թիմին հնարավորություն տվեց իրենց նորամուտը նշել Եվրոպական գավաթի գլխավոր մրցաշարի՝ ՉԼ-ի խմբային փուլում:
24 խաղում ռուսական ակումբները 14 պարտություն են կրել, որոնցից երկուսը ՝ խոշոր հաշվով. «Զենիթը» 0: 3 հաշվով պարտվեց «Բրյուգեին», Կրասնոդարը՝ «Չելսիին»՝ 0: 4: Իսկ ռուսական ակումբներն իրենց առաջին հաղթանակը տարան խմբային փուլի 18-րդ խաղում: Դեկտեմբերի 2-ին «Կրասնոդարը» Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Ռենին»՝ 1: 0 հաշվով:
«Զենիթը», «Լոկոմոտիվը» և ԲԿՄԱ-ն հերթական անգամ իրենց խմբերում գրավել են վերջին տեղերը: Միևնույն ժամանակ, «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վատագույն թիմերից մեկն էր՝ բաժանելով 30-32-րդ տեղերը «Ռենի» և «Ֆերենցվարոշի» հետ: ԲԿՄԱ-ն եվրոպական մրցաշարերում ռուսական ակումբների համար հակառեկորդ է սահմանել՝ հաղթանակների քանակով (0) և միավորների (3) առումով:
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանն ավելի քիչ միավորներ վաստակեց, քան նախորդ մրցաշրջանում, երբ ոչ մի թիմ չհասավ եվրագավաթների գարնանյին հատված: Ընթացիկ մրցաշրջանն ավարտեց 4,333 միավորով: Ռուսաստանը, այս մրցաշրջանում հետ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Սերբիայն, Ռումինիան, Կիպրոսը և ոչ այլն:
Սա ամենավատ արդյունքն է 2002/2003 մրցաշրջանից ի վեր, երբ «Սպարտակը» խմբային փուլն ավարտեց զրո միավորով և 1:18 գոլերի տարբերությամբ: