Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 23-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Բունդեսլիգայում կկայանա մեկ հանդիպում․ «Վերդերը» սեփական հարկի տակ կընդունի «Այնտրախտին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։
Եվս մեկ հանդիպում կկայանա Լա Լիգայում՝ «Լևանտե»- «Աթլետիկ»։ Հանդիպման մեկնարկը՝ ուղիղ կեգիշերին։
Նույն ժամին կկայանա նաև Լիգա 1-ի մեկ հանդիպում․ «Ռենը» սեփական հարկի տակ կընդունի «Նիցցային»։
Այսօր մեկնարկում է նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի երկրորդ ՝ գարնանային հատվածը։ Պետրոս Ավետիսյանի «Տամբովը» կհանդիպի «Ռոտորի» հետ։
Հայաստանի Առաջին խմբի առաջնության շրջանակում կկայանա երկու հանդիպում՝ «Արարատ-2»-«Փյունիկ-2» (14:00) և ԲԿՄԱ-«Ուրարտու-2»։