«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը հայտնել է, թե ով է, իր կարծիքով, «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը 2021 թվականին։
«Մբապեն ու Հոլանդը արդեն բարձունքի վրա են։ Մի օր նրանք կվերցնեն գահը Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից։ Ինձ համար Մբապեն «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է այս տարի։ Նայում եմ ոչ միայն նրան, թե ինչպես է նա գոլեր խփում, այլ նաև նրա խաղը տեսնելու հմտությանը։ Որոշ մարդիկ կարող են ասել, որ նա խաղում է Ֆրանսիայում, բայց կարծում եմ, որ նա կարող է յուրաքանչյուր տեղ խաղալ ու շարունակել փայլել։
Հոլանդը այլ տեսակի տաղանդ է, բայց նա դեռ թափ է հավաքում, որպեսզի ավելի շատ գոլեր խփի։ Նա հիասքանչ մարզիկ է, ով տիրապետում է արտակարգ ունակություններ ունի։ Նա բարձրահասակ է, ուժեղ է ու տիրապետում է անհավանական կարողության իմպովիզներ անելու։ Շատ հաճելի է հետևել, թե ինչպես է նա զարգանում»,-Բերբատովի խոսքն է մեջբերում Marca-ն։