VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:
Խաղի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Դիմիտրիե Պոբուլիչը:
Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Բիչախչյանի թիմը միավորների քանակը հասցրեց 24-ի ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» 21 միավորով 2-րդն է, սակայն գործող չեմպիոնը մեկ խաղ պակաս է անցկացրել: