Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայիային» և 2-0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպումը կայացավ չեզոք դաշտում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց անգլիական թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան,երկրորդ կեսում՝ 65-րդ րոպեին, արդեն Սիլվայի փոխանցումից հետո Գաբրիել Ժեզուսը գրավեց գերմանական թիմի դարպասն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին, հավանաբար՝ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: