Իսպանական Պրիմերայի՝ 1-ին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» ընդունել է «Էլչեին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը: Երկու գոլ հեղինակել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Այս գոլերն արգենտինացուն թույլ են տվել բարձրանալ Լա Լիգայի ռմբարկուների ցանկի առաջին հորիզոնականը: Հիմա Մեսսիի ակտիվում 18 գոլ կա: Արգենտինացին գերազանցեց Սուարեսին, որի ակտիվում 16 գոլ կա:
Մեսսին գոլի հեղինակ է դարձել Պրիմերայի 7-րդ տուրում անընդմեջ: Լուիս Սուարեսը առաջնության վերջին երեք խաղում գոլ չի խփել:
Մեսսին 7 անգամ է դարձել Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, Սուարեսը՝ մեկ՝ 2015/16 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում: