«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղի 23-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։
Բրազիլացի ֆուտբոլիստը խախտեց խաղի կանոնները տանտերերի հարձակվող Դուվան Սապատայի դեմ պայքարում ու զգուշացվեց գլխավոր մրցավար Տոբիաս Շտիլերի կողմից։
Կազեմիրոն բաց կթողնի «Ատալանտայի» հետ պատասխան խաղը որակազրկման պատճառով։ Սա բրազիլացու 2-րդ դեղինն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։